Մինչև հունիսի 1-ն արտահերթ ընտրությունները պետք է ավարտված լինեն. Մարուքյան — Aysor.am

Այս փուլում արտահերթ ընտրություններ անցկացնելու համար կոնսենսուսի հնարավորություն կա, բայց դեռ չեմ կարող հաստատ ասել՝ կոնսենսուս կա, լրագրողների հետ զրույցում ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը, գրում է Aysor.am-ը:

«Ես չեմ ուզենա, որ մենք նաև արտախորհրդարանական ընդդիմադիր ուժերի մոտեցումները որևէ կերպ քննարկման առարկա չդարձնենք», — նշեց Մարուքյանը:

Խոսելով ժամկետների մասին՝ պատգամավորն ընդգծեց, որ իրենց համար մինչև հունիսի 1-ը ընտրությունները պետք է ավարտված լինեն. «Նշանակում է՝ առաջիկա տասն օրում խորհրդարանի լուծարման գործընթացը պետք է մեկնարկի»:

Թերթը հայտնում է նաև, որ ընդդիմադիր խմբակցության ղեկավարը նկատում է իշխանության շրջանում արտահերթ ընտրությունների գնալու կամք:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ: