«Գագիկ Սողոմոնյան» ֆեյքի վերաբերյալ գործի քննությունը ճիշտ ուղու վրա է․ ԱԱԾ տնօրենի տեղակալը
ԱԱԾ տնօրենի տեղակալ, գեներալ-մայոր Տիգրան Հարությունյանը այսօր, մարտի 16-ին, պատասխանելով ԱԺ-ում լրագրողների հարցերին, կարծիք հայտնեց, որ «Գագիկ Սողոմոնյան» ֆեյքի վերաբերյալ գործի քննությունը ճիշտ ուղու վրա է։
«Կան մի քանի անձինք, որոնք այդ էջի մուտք ունեն, դրանով է պայմանավորված այն հանգամանքը, որ այդ էջը շարունակում է գործել։ Նախաքննության ընթացքում կբացահայտվի ամբողջ ցանցը», — ասել է նա։
Նա նաեւ պատասխանեց Թեհրանում հայտնված ՀՀ-ում գրանցված Boeing 737-300 ինքնաթիռի մասին հարցին, տեղեկացնելով, որ քրեական գործ է հարուցվել օդանավի զավթման մասին ՀՀ քրեական օրենսգրքի 221-րդ հոդվածի հատկանիշներով:
Մանրամասները՛ տեսանյութում․
https://www.youtube.com/watch?v=8qVqM2zBUg8
