Ռուսական գազը Հայաստան կմատակարարվի Ադրբեջանի տարածքով

Ռուսական գազը մոտ երեք շաբաթ Հայաստան կմատակարարվի Ադրբեջանի տարածքով։ Այս մասին տեղեկացնում է «Գազպրոմ էքսպորտը»:  Այս մասին հայտնում է «Sputnik Արմենիան»։

«Հյուսիսային Կովկաս — Անդրկովկաս» գազատարի պլանային կանխարգելիչ և վերանորոգման աշխատանքների ընթացքում ռուսական գազը սպառողներին կմատակարարվի Ադրբեջանի տարածքով: «Գազպրոմ էքսպորտ» ՍՊԸ-ն և Ադրբեջանի պետական նավթային ընկերությունը մարտի 16-ին կարճաժամկետ պայմանագիր են կնքել Ադրբեջանի տարածքով ռուսական գազի փոխադրման համար», — նշել են ընկերությունում: