Հակառուսական քարոզչությունը գլուխ է բարձրացնում. Վահան Բաբայան

Ռեֆորմիստների կուսակցության նախագահ Վահան Բաբայանն իր ֆեյսբուքյան էջումգրում է.

՛՛Հակառուսական քարոզչությունը գլուխ է բարձրացնում

Քաղաքում քարոզ է գնում ռուսների դեմ, մարդկանց քարոզում են իբր երբ ռուսները գնան մենք լավ կապրենք ու դա արվում է այն դեպքում երբ բոլորը տեսնում են, որ Հայաստանի անվտանգության միակ երաշխավորը այսօր Ռուսաստանն է:

Ռուսին դեմ գնացողը թուրքի ձեռքը բռնած վերջնական կործանելու է Հայաստանը:

Մարդ ինչքան դավաճան պետք է լինի, որ ջնջի սեփական անվտանգ ապրելու հնարավորությունը և դուրս գա փողոց ռուսներին դեմ քարոզ անելու:

Զգուշացեք հակառուսական քարոզներից նրանք ձեզ տանում են դեպի Հայաստանի թրքացում:՛՛