Կառավարության նիստում ուղիղ եթերում նախարարը «բռնեց Նիկոլ Փաշինյանի սուտը» — Analitik.am

Գյուղատնտեսական տարվա ազդակներն այս պահի դրությամբ բավականին լավ են ու պետք է ծրագրերը հասցեական ու արդյունավետ իրականացնենք: Այս մասին կառավարության նիստում հայտարարեց Նիկոլ Փաշինյանը, տեղեկացնում է Analitik.am-ը:

«Հիշեցնեմ, որ նախորդ տարի մեր տնտեսության միակ ճյուղը, որն աճ էր գրանցել, գյուղատնտեսությունն է եղել: Այս տեմպը պետք է անպայման պահել, որպեսզի ոլորտում նախանշվող դրական զարգացումները կարողանանք պահպանել ու զարգացնել»,-ասաց նա:

«Պարոն Փաշինյան, նախնական տվյալներով իհարկե գյուղատնտեսության աճ էր երևացել, բայց հետո, երբ Ազգային վիճակագրական կոմիտեն ՀՆԱ-ի տարեկան տվյալները հրապարակեց, այնտեղ այնուամենայնիվ անկում կար: Բայց դա շատ քիչ էր՝ համեմատած մյուս ճյուղերի հետ»,-իր հերթին հայտարարեց Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը: