Ուղիղ 14 տարի առաջ հանդիսավոր կերպով բացվեց Իրան-Հայաստան գազամուղը

Ուղիղ 14 տարի առաջ, 2007թ․ մարտի 19-ին Մեղրիի սահմանակետում հանդիսավոր կերպով բացվեց Իրան-Հայաստան գազամուղը։ Այն ոչ միայն նշանակում էր իրանական գազի մուտքը Հայաստան, այլև երկու պետությունների միջև խոշոր, տարածաշրջանային նախագծերի մեկնարկը, որի իրականացմանը ոչ ոք սկզբում չէր հավատում։

Այս մասին հիշեցնում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտոնական Telegram-ալիքը: