Ադրբեջանը ևս մի անգամ խոստովանել է, որ մասնակցել է Հայաստանում իշխանափոխությանը

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւն հայտարարել է, որ Բաքուն որոշակի դեր է խաղացել Հայաստանում 2018-ի գարնանը իշխանափոխության հարցում: Ադրբեջանի ղեկավարի խոսքերը մեջբերում է Minval-ը, հաղորդում է Lenta.ru-ն:

«Հայաստանի քաղաքական ասպարեզից Սերժ Սարգսյանի «ռեժիմը» վտարելու գործում կա մեր դերը: Ես չեմ ուզում խոսել այդ մասին և ուռճացնել մեր դերը: Կարող եմ միայն ասել, որ մեկուսացման քաղաքականությունը, որը մենք վարում ենք Հայաստանի հետ կապված, արդարացնում է իրեն», — ասաց Ալիևը երկրի կառավարության նիստում: