Կապիտուլյանտը չի տիրապետում իրավիճակին և պետք է հեռանա. Վահե Մովսիսյան
Ակտիվիստ Վահե Մովսիսյանը Բաղրամյան պողոտան փակածների շարքում է:
Նա վստահ է, որ կապիտությացիա ստորագրած ղեկավարը չի տիրապետում իրավիճակին և պետք է հեռանա. «այս իրավիճակում որ հայտնվել ենք, հենց նրա սխալ քաղաքականության և նշանակումների պատճառով է»:
Նա Սերժ Սարգսյանի աջակիցներից է և վստահ է, որ Սերժ Սարգսյանի դեմ սկսված դատական պրոցեսն էլ Նիկոլ Փաշինյանի դավաճանական կեղծ օրակարգերից մեկն է, որով ժողովրդին շեղեցին իրական խնդիրներից և անվտանգությանը սպառնացող վտանգներից:
Ինչպես բոլոր այլ երկրներում, այդպես էլ Հայաստանում, կապիտուլյացիա ստորագրած ղեկավարը պետք է հեռանա, այլապես առանց այդ էլ պարտության մատնված և խայտառակված մեր երկիրն էլ ավելի է խայտառակվում:
https://www.youtube.com/watch?v=pPuJp7R6QAY&t=37s
