Թուրքիան արժեքավոր դաշնակից է Միացյալ Նահանգների համար. ԱՄՆ պետքարտուղար
Թուրքիան արժեքավոր դաշնակից է Միացյալ Նահանգների համար, այս երկրի հետ Վաշինգտոնի հարաբերությունները խոր արմատներ ունեն: Թուրքիայի նվիրվածությունը ՆԱՏՕ-ին համապատասխանում է բոլոր կողմերի շահերին, հայտնում է Anadolu-ն ` վկայակոչելով ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի հայտարարությունը Բրյուսելում` ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում «Անդրատլանտյան կապերի ամրապնդումը» թեմայով հանդիպմանը:
Ըստ ԱՄՆ պետքարտուղարի ՝ Թուրքիայի հետ տարաձայնությունների առկայությունը գաղտնիք չէ:
«ԱՄՆ-ը վերահաստատում է իր նվիրվածությունը իր դաշնակիցներին և իր գործընկերությունը վերսկսելու մտադրությունը, առաջին հերթին ՆԱՏՕ-ի իր դաշնակիցների հետ: Ոչ մի երկիր չի կարող հաղթահարել առկա սպառնալիքները միայնակ», — ասաց Բլինքենը:
