Ֆրանսիայում AstraZeneca-ով պատվաստվելուց մի քանի օր հետո ուսանող է մահացել
«Փաստինֆո»-ն գրում է.
«Ֆրանսիայի բժշկական մարմիններն ուսումնասիրում են 24-ամյա ուսանողի մահվան պատճառը, որը մահացել է AstraZeneca-ով պատվաստվելուց մի քանի օր անց։ Այս մասին հայտնում է Ռիա Նովոստին՝ հղում անելով Դեղերի անվտանգության ազգային գործակալությանը։
Խոսքը գնում է մասնագիտությամբ բժիշկ ուսանողի մասին, որը պատվաստվել է մարտի 8-ին և տաս օր անց՝ մահացել։ Նշվում է, որ երիտասարդն առողջական որևէ խնդիր չի ունեցել։»
