Հարցման մասնակիցների 86%-ը պահանջում է Փաշինյանի հրաժարականը

Iravunk.com-ը գրում է.

«Ըստ Նիկոլ Փաշինյանի, որպես իրավիճակի հանգուցալուծում, մեկ տարբերակ կա` ժողովուրդը պետք է որոշի` ինքը պետք է հեռանա, թե՝ ոչ, դրա հնարավորությունն ընտրությունների միջոցով է, իսկ թե դա կլինի հերթական, թե արտահերթ ընտրություններ, դարձյալ պետք է որոշի ժողովուրդը:

Ի վերջո, ի՞նչ է ուզում ժողովուրդը, Iravunk.com-ը  պարզել է սոցհարցման միջոցով, որին մասնակցել է 7483 հոգի՝ պատասխանելով հետեւյալ հարցին. «Նիկոլ Փաշինյանը պե՞տք է հրաժարական տա»:

Հարցվածների 86%-ը պատասխանել է, որ՝ այո, Փաշինյանը պետք է հրաժարական տա, 11%-ը՝ տվել է բացասական պատասխան: Իսկ 3%-ը նշել է, որ դժվարանում է պատասխանել:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ»