Ռուս խաղաղապահները ոչնչացնում են Արցախում հայտնաբերված զինամթերքը (լուսանկար, տեսանյութ)

Ռուսաստանի խաղաղապահ զորակազմի ինժեներական ստորաբաժանման անձնակազմը շարունակում է աշխատանքը Լեռնային Ղարաբաղի տարածքում հայտնաբերված պայթուցիկ նյութերի ոչնչացման ուղղությամբ:

Յուրաքանչյուր օր հատուկ զորավարժարանում ռուս զինծառայողները ոչնչացնում են շուրջ 120 պայթուցիկ առարկա, ներառյալ ականներ և տարբեր տրամաչափի հրետանային արկեր: Ոչնչացումն իրականացվում է պայթեցման գործողությունների ընթացքում անվտանգության բոլոր անհրաժեշտ միջոցառումների ապահովմամբ` պայթեցման մեթոդով, տեղեկացնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը::

Այս զինամթերքը հայտնաբերվել է Մարդակերտի շրջանի ականազերծման ժամանակ:

 

https://www.youtube.com/watch?v=896YPDNdQxI