Եթե երեկ քեզ մեկը տփել ա, դու էսօր կարաս մենակ նրա «շեստյորկան» լինես. Արամ Աբրահամյան

«Իմ իշխանական եւ իշխանամետ բարեկամներին փորձեմ բացատրել երեւանյան բարբառով՝ նախապես ներողություն խնդրելով: Եթե երեկ հայաթում քեզ մեկը տփել ա, քո վրա վերխ ա հավաքել, դու էսօր չես կարա նրա ընկերը դառնաս:

Դու, եթե ինչ-որ «մոտիկության» մասին ես խոսում, կարաս մենակ նրա «շեստյորկան» լինես: Եվս մեկ անգամ կներեք «քրեական ենթամշակույթի» համար», — գրում է իր ֆեյսբուքյան էջում «Առավոտ» թերթի գլխավոր խմբագիր Արամ Աբրահամյանը, ամենայն հավանականությամբ, նկատի ունենալով վերջին պատերազմի ողբալի արդյունքները և հարևան երկրների հետ երկխոսություն հաստատելու Հաըաստանի իշխանությունների փորձերը: