Հայությունը լարել է իր ողջ ներուժը, հաղթանակի համար արել է հնարավորն ու անհնարը, իսկ Նիկոլին թվացել է, թե այդ փողը իրեն են տվել. Աղասի Ենոքյան

«Մեդիա Պաշտպան» նախաձեռնության համակարգող Աղասի Ենոքյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.

«Նիկոլ Փաշինյանը այսօր պարծեցել է, թե «Հայաստան» համահայկական հիմնադրամին պատերազմի օրերին փոխանցվել է 220 մլն դոլար գումար, մինչդեռ նախորդ 28 տարիներին փոխանցվել է 314 մլն դոլար։

Ուրեմն հայությունը լարել է իր ողջ ներուժը, հաղթանակի համար արել է հնարավորն ու անհնարը, իսկ սրան թվացել է, թե այդ փողը իրեն են տվել։ Դրել, շենքեր է վերանորոգել, ատկատներ է կերել, պարգեւավճարներ է բաժանել, ֆեյքերին հոնարարներ վճարել․․․

Բա սա ապուշ չի՞։»