Ադրբեջանում Sinovac չինական պատվաստանյութով պատվաստվել է ավելի քան կես միլիոն մարդ

Այս պահին Ադրբեջանում կորոնավիրուսային վարակի դեմ պատվաստումներին մասնակցել է 510 420 մարդ: Պատվաստումները շարունակում են իրականացվել հանրապետության բոլոր մարզերում: Այս մասին այսօր հայտարարեց կառավարությանն առընթեր գործող շտաբը:

Ադրբեջանում պատվաստումների ժամանակ օգտագործվում է չինական Sinovac Biotechс ընկերության պատվաստանյութը: