Երրորդ Հանրապետության վերջին ռազմական հաղթանակը. Վահան Բաբայան

 

Հինգ տարի առաջ ապրիլի 2-ին սկսվեց ապրիլյան պատերազմը… Պատերազմ,որը մնաց պատմության մեջ որպես քառօրյա պատերազմ: Հայաստանի և Արցախի ԶՈւ-ին Սերժ Սարգսյանի գլխավորությամբ հաջողվեց չորս օրում կանգնեցնել թշնամու լայնածավալ հարձակումը և հաստատել զինադադար: Այս մասին հիշեցնում է իր Ֆեյսբուքյան էջում Ռեֆորմիստների կուսակցության նախագահ Վահան Բաբայանը։

«Որոշ հայտնի սրիկաներ 5 տարի պնդում էին, որ ապրիլյանում մենք պարտվել ենք, սակայն 44 օր տևած վերջին պատերազմը ապացուցեց հակառակը: Էնքան մեծ էր նրանց սրիկայությունը, որ ԱԺ-ում ժամանակավոր հանձնաժողով նույնիսկ ստեղծեցին, որ «ուսումնասիրեն» պատերազմում իբր մեր պարտությունը և գտնեն «մեղավորներին»: Էլ չասեմ էն ստերը,որ տարածում էին բանակի և հրամանատարության մասին, սպառազինության և վառելիքի մասին: Նույնիսկ Արցախի իսկ ավելի ճիշտ Արցախից մնացած մի մասի ոչ բարով նախագահը բարբաջում էր 2016-ին Ստեփանակերտի երկնքի իբր անպաշտպան լինելու մասին: Թույն ու ապատեղեկատվություն ինչպես բանակի հրամկազմի, այնպես էլ Գերագույն Գլխավոր հրամանատարի` Սերժ Սարգսյանի մասին, սա էր», — գրում է Ռեֆորմիստների առաջնորդները` օգտագործելով կոշտ ձեւակերպումներ:

«Այս տականքությունների վերջը եկավ այն ժամանակ երբ ապիկար և դավաճան իշխանությունը կործանեց Արցախը, տվեց հազարավոր զոհեր,հազարավոր վիրավոր և անհետ կորածներ, գերիներ և լեզուները այլևս մտցնելով համապատասխան տեղն այսօր չկա որևէ թավշիստ, որ ռիսկ անի կրկնի մինչ 2020թ սեպտեմբերի 27-ը իրենց կողմից տարածվող այդ դավաճանական թեզը, թե իբր ապրիլյան պատերազմում մենք պարտվել ենք:

800 հեկտար պահանջողները այսօր այևս չկան, քանի որ չկա արդեն Արցախի 75%, քանի որ թուրքը հասել է Գորիս-Կապան: Չկան նաև 800 հեկտար հետ բերողները, չկան ապրիլյանում մեղավոր փնտրողները,չկան ռուսներին մեղադրողները:

Ցավոք ապրիլյանը եղավ 3-րդ Հանրապետության վերջին ռազմական հաղթանակը ի շնորհիվ մեր հերոս զինվորականների, հերոս զոհերի և վիրավորների, այո հատուկ շեշտենք նաև ի շնորհիվ Գերագույն Գլխավոր հրամանատարի, քանի որ դա է փաստում մեր պատմությունը», — դառնությամբ նշում է Վահան Բաբայանը՝ ընդգծելով, որ չգնահատելով սեփական հերոսներին, հալածելով գեներալներին, ուրանալով հերոսների դերն ու արածները, ցավոք, դեռ շարունակում ենք մեր ճանապարհը դեպի կործանում: