«Հիմա լավ շանս կա, որ Թուրքիայի ու Ադրբեջանի հետ թշնամանք չլինի». Լենա Նազարյանի սկանդալային հարցազրույցը

 

Նազարյանը հարցադրում է անում՝ «ի՞նչն է մեզ խանգարում լինել կառուցողական»:

Գուցե այն, որ թշնամին 6 ամսից ավելի է՝ գերության մեջ է պահում մեր հարյուրավոր զինվորներին. ավելին հայտարարում է, որ դատելու են նրանց՝ որպես «ռազմական հանցագործների»:

Կամ «խանգարում» է 5000-ից ավելի զոհված տղաների չսառած արյունը, 11.000 վիրավորներն ու 3000-ից ավելի անհետ կորածները: «Խանգարում է» Արցախի 80%-ի ու Սյունիքի բարձունքների օկուպացիան: Կամ խանգարում են Սյունիք ու Երևանը գրավելու թշնամու պլանները:

Իսկ ի՞նչն էր խանգարում Լենա Նազարյանին ու նրա քաղաքական թիմին նախքան պատերազմն ու զոհերը «թշնամի չփնտրել» ու «կառուցողական լինել», այլ ոչ թե հայտարարեին «Արցախը Հայաստան է և վերջ»՝ սրելով իրավիճակը կամ հոկետմբերի վերջին, երբ արդեն պարզ էր պատերազմի ելքը, հազարավոր տղաների ուղարկեին ռազմադաշտ՝ բայրաքաթարների տակ զոհվելու:

Մանրամասն՝ տեսանյութում

https://www.youtube.com/watch?fbclid=IwAR1TRqd-JrCAk9ZiF0bkCI-41FzMl4X-pHOD62hLZAabrCMAKtr2XtonDwI&v=XzLlDf8yTOU&feature=youtu.be