Թայվանում մարդատար գնացքի վթարը 48 մարդու կյանք է խլել (տեսանյութ)

 

Թայվանի արեւելքում ուղեւորատար գնացքի վթարի հետեւանքով զոհվածների թիվը հասել է 48-ի, եւս 118-ը վիրավոր են: Ինչպես հայտնում է Թայվանի հրշեջ ծառայությունը, յոթ զոհերի վիճակը գնահատվում է ծանր:

Վթարը տեղի է ունեցել ուրբաթ, տեղական ժամանակով 09.28-ին, Հուայալյան շրջանում: Գնացքը բաղկացած էր ութ վագոնից ՝ 350 ուղեւորի համար: