Կհամարեք դուք թուրքին թշնամի թե չէ, մեծ հաշվով դրանից ոչինչ չի փոխվելու՝ մենք իրենց համար թշնամի ենք. Էլիբեգովա

«Դեռ կես տարի առաջ ամբողջ իշխանական քարոզչությունը մեզ ասում էր, որ մեր դեմ պատերազմում են Թուրքիան և Ադրբեջանը։

Կես տարի անց այդ թեզը մոռացվեց և միացավ 180 աստիճան հակառակը՝ եկեք բարեկամանանք մեր տղաներին բայրաքթարներով սպանողների հետ։

Կես տարուց կարող են սկսել համոզել, որ մեզ խաղաղապահներ էլ պետք չեն, Սյունիքի հայաթափումն էլ խնդիր չի, թուրքերին գույք ու բիզնես վաճառելն էլ լավ միտք ա։

Մտածող մարդու համար սա անընդունելի ա, որովհետև գիտակցում են հետևանքները, մնաց չմտածողների դեմը հասկանանք ոնց առնենք», – գրել է ֆեյսբուքյան իր էջում ադրբեջանագետ Անժելա Էլիբեգովան։

Քիչ անց նա ֆեյսբուքյան իր էջում տեղադրեց ևս մեկ գրառում, որում շարունակեց այս թեման, պարզաբանումներ անելով

«Կհամարեք դուք թուրքին թշնամի թե չէ, մեծ հաշվով դրանից ոչինչ չի փոխվելու՝ մենք իրենց համար թշնամի ենք, որովհետև զուտ աշխարհագրորեն խոչընդոտում ենք իրենց ընդլայնմանն ու զարգացմանը։

Իրենք մեզ դիտարկում են որպես խանգառող հանգամանք, որը պետք է չեզոքացնել։ Շատ չոր ու պրագմատիկ հաշվարկով։

Իսկ ռազմավարական նպատակը իրենց չի փոխվելու՝ մենք պիտի չլինենք այս տարածաշրջանում և ուշադիր եղեք, թե ովքեր են իրենց այդ հարցում օգնում այստեղ»։