LG-ն դուրս է գալիս բջջային հեռախոսների շուկայից

Aysor.am-ը գրում է.

«Հարավկորեական LG Electronics Inc. ընկերությունը կդադարի արտադրել և վաճառել բջջային հեռախոսներ, հայտնում է Renhap գործակալությունը՝ հղում անելով ընկերության հայտարարությանը:

LG-ն կլքի բջջային հեռախոսների շուկան այս տարվա հուլիսի 31-ին, ընկերությունն այս որոշումը բացատրել է երկարաժամկետ կորուստներով և ավելի մեծ արտադրողների հետ մրցակցության աճով:

Միևնույն ժամանակ, ընկերությունը կարծում է, որ հեռախոսների արտադրությունից հրաժարվելը կարճաժամկետ կտրվածքով կհանգեցնի եկամտի նվազմանը, բայց ապագայում դա կբարելավի ֆինանսական դիրքն ու կառավարման արդյունավետությունը:»