Միքայել Մինասյանը որոշել է սեփական թիմով մասնակցել ընտրություններին

«Հրապարակը» գրում է.

«Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը որոշել է սեփական թիմով մասնակցել հունիսի 20-ին նախատեսվող արտահերթ ընտրություններին։ Նրա թիմակիցներն արդեն գրանցել են կուսակցությունը՝ «Իմ Հայաստան»։ Պետռեգիստրի կայքում, որպես գրանցման ամսաթիվ, նշված է 2021 թվականի մարտի 31-ը։ Կուսակցության նախագահ Նարեկ Սամսոնյանը հաստատեց այս տեղեկությունը՝ նշելով, որ կուսակցության համաժողովը նոյեմբերի 30-ին են արել։

Կուսակցության հիմնական կազմում կլինեն Մինասյանի ընկերներն ու «Արմնյուզ» հեռուստաընկերության դեմքերը՝ Արա Սաղաթելյան, Արման Սաղաթելյան, Ռուբեն Մխիթարյան, Աբրահամ Գասպարյան, Կարեն Բեքարյան, Նարեկ Սամսոնյան, Անժելա Էլիբեգովա, Ռուբեն Մելիքյան և այլք։ Ու թեև Սամսոնյանն է կուսակցության նախագահը, բայց նախընտրական ցուցակը, նախնական տեղեկությամբ, կգլխավորի Արա Սաղաթելյանը։ Սամսոնյանը չբացառեց՝ այնպես չէ, թե ինքը դեմ կլիներ դրան, բայց նաև նշեց, որ ընտրություններին մասնակցելու վերջնական որոշում դեռ չունեն։»