Երևանը կենտրոնացած է Մոսկվայի հետ լայն և երկարաժամկետ ռազմատեխնիկական համագործակցության վրա. Նիկոլ Փաշինյան

Armenpress.am-ը գրում է.

«ԵՐԵՎԱՆ, 6 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մոսկվա ապրիլի 7-ին աշխատանքային այցի նախօրեին Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հայաստանում «Ինտերֆաքսի» սեփական թղթակից Հովհաննես Քոսյանին տված հարցազրույցում պատմել է հայ-ռուսական հարաբերությունների, տնտեսական կապերի իր տեսլականի և ռազմատեխնիկական համագործակցության հեռանկարների մասին: «Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։ Հարցազրույցը՝ ստորև։

«Ինտերֆաքս» լ/գ — Պարոն վարչապետ, որքանո՞վ է Հայաստանի՝ Ռուսաստանի հետ հարաբերությունների ապագան կախված սպասվող արտահերթ ընտրությունների արդյունքներից:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան Հայ-ռուսական ռազմավարական դաշնակցային հարաբերությունները բավական հարուստ են և լայնածավալ: Դրանք հիմնված են մեր բարեկամ ժողովուրդների պատմական մտերմության վրա: Այդ հարաբերությունների բնույթը կախված չէ առաջիկա արտահերթ ընտրությունների ելքից:»

Հարցազրույցը ամբողջությամբ ընթերցեք այստեղ՝ https://armenpress.am/arm/news/1048236.html