Պետք է խոստովանել՝ որոշ հարցերում ունենք ձախողումներ. Ռուստամ Բադասյան (տեսանյութ)

armlur.am-ը գրում է

«Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը հրաժարվեց մեկնաբանել ՀՀ երրորդ նախագահի հանդեպ քրեական հետապնդումը դադարեցնելու վերաբերյալ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի որոշումը։ ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում նախարարն ասաց, որ գործի ամբողջ տեղեկատվությանը չի տիրապետում, ինչի համար էլ չի մեկնաբանի։

Երեկ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աննա Դանիբեկյանը որոշեց Ռոբերտ Քոչարյանի և մյուսների դեմ հարուցված քրգործով բոլոր անցնողների նկատմամբ դադարեցնել քրեական հետապնդումը։ Մինչ այդ ՍԴ-ն հայտարարել էր, որ քրեական օրենսգրքի` սահմանադրական կարգը տապալելու վերաբերյալ 300.1 հոդվածը չի համապատասխանում Սահմանադրության որոշ դրույթներին։

Մանրամասները՝ տեսանյութում»