Տաք օդի ալիքը Հայաստանում կընդհատվի ապրիլի 10-ից՝ իր տեղը զիջելով Սև ծովից մոտեցող ցիկլոնին

Տաք օդի ալիքը Հայաստանում կընդհատվի ապրիլի 10-ից: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից:

Հաղորդագրությունում ասվում է. «Արաբական թերակղզուց ներթափանցած տաք օդի ալիքը հանրապետության տարածքում առաջացրել է անոմալ բարձր ջերմային ֆոն։  Ապրիլի առաջին տասնօրյակում նմանատիպ բարձր ջերմաստիճան Հայաստանում վերջին անգամ դիտվել է 1975 թվականին։