Կանայք իրականացրեցին ընդդիմության ամենահաջողված ակցիան
Երեկ՝ ապրիլի 7-ին, Երևանում տեղի ունեցավ ՎԵՏՕ քաղաքացիական շարժման կանանց նախաձեռնած բողոքի ակցիան, որը հիրավի կարելի է համարել վերջին շրջանում իրականացված ամենահաջողված ընդդիմադիր ակցիան:
Միջոցառման նպատակը՝ թուրքահպատակ դարձած Նիկոլ Փաշինյանին, հանրահայտ «Դուխով» գրառմամբ կարմիր գույնի թուրքական ֆես գլխարկ նվիրելն էր: Ազնավուրի հրապարակից երթով դեպի հանրապետության հրապարակում գտնվող կառավարության շենք եկած կանանց թափորին դիմավորեցին երեք շարքով շարված մի քանի տասնյակ ոստիկաններ: Կառավարության դռները փակ էին, Փաշինյանի օրոք տեղադրված շերտավարագույրներն իջեցված և այդ ամենն անկախ նարանից, որ Նիկոլ Փաշինյանը տեղում էլ չէր, այլ աշխատանքային այցով գտնվում էր Մոսկվայում:
Սա նշանակում է որ Նիկոլ Փաշինյանը շարունակում է պահպանել ամրապնդված անվտանգության նոր նորմերի իրականացումը: Հիշեցնենք, որ մինչև Նիկոլ Փաշինյանի վարչապետ դառնալը՝ «նախկինների» օրոք, կառավարության դռները պաշտպանված չեն եղել ճաղավանդակներով ու շերտավարագույներով:
Կանայք ցանկանում էին ներս մտնել և հանձնել իրենց նվերը, սակայն ոստիկանները թույլ չտվեցին և տեղի ունեցան մի շարք բախումներ, քաշքշուկ, մասնակիցները ձվեր և կարմիր ներկ նետեցին կառավարության դռների և պատուհանների վրա, եղան ոստիկանության կողմից բերման ենթարկվածներ: Այնուհետև ակցիայի մասնակիցները երթով շարժվեցին դեպի կենտրոնի ոստիկանական բաժանմունք, որտեղից ազատ արձակվեցին բերման ենթարկվածները:
Կանայք հանդիպեցին ոստիկանների անհամաչափ ուժի հետ, սկայն այնուամենայնիվ իրենց միջոցառումն ավարտեցին հաջողությամբ:
