ՀՅԴ-ի օրակարգում արտահերթ ընտրություններ չկան. Գեղամ Մանուկյան
«Իրավունքը» գրում է.
«Հայաստանի 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը կմասնակցի հունիսի 20-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրություններին, Նա կղեկավարի կուսակցությունների դաշինքը: «ՏԱՍՍ»-ի փոխանցմամբ՝ այս մասին Քոչարյանն ասել է ապրիլի 5-ին, ռուսական Առաջին ալիքի «Պոզներ» ծրագրին տված հարցազրույցում:
«10 տարի ես ղեկավարել եմ երկիրը, բայց անկուսակցական եմ: Ես կմասնակցեմ ընտրություններին՝ կուսակցությունների դաշինքը ղեկավարելով։ Ամենայն հավանականությամբ, կլինի երկու կուսակցություն», – ասել է նա, բայց չի նշել, թե որ կուսակցությունները կստեղծեն դաշինքը ՝ արտահերթ ընտրություններին մասնակցելու համար: Ուշագրավ է, որ երկրորդ նախագահը պատրաստվում է ղեկավարել երկու կուսակցություն, սակայն թե որոնք են այդ կուսակցությունները դեռևս հայտնի չէ: Կուլիսներից այն կողմ լուրեր են շրջանառվում, որ Ռոբերտ Քոչարյանի գլխավորած երկու կուսակցություններից մեկը ՀՅԴ-ն է: «Իրավունքը» կապ հաստատեց ՀՅԴ ներկայացուցիչ Գեղամ Մանուկյանի հետ, որոշ մանրամասներ պարզելու նպատակով:
Մանուկյանի խոսքով` ՀՅԴ-ի օրակարգում արտահերթ ընտրություններ չկան, քանի որ ընտրությունների մասին պաշտոնապես չի հայտարարվել: «Վարչապետի աթոռը զբաղեցնող ինչ-որ մեկի ստատուսը ընտրության գնալու հիմքեր չի տալիս: Ինչ վերաբերում է երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հայտարաությանն ապա, ասեմ, որ ՀՅԴ-ն արտահերթ ընտրությունների հարց չի քննարկել»:
Հայկ Գևորգյան»
