Արցախյան պատերազմի ահաբեկիչ գրոհայինները բողոքում են

«Հրապարակը» գրում է.

«Հետաքննող լրագրող Լինդսի Սնելը նոր բացահայտում է արել Ղարաբաղյան պատերազմի ժամանակ ահաբեկիչների մասնակցության մասին: Նա տարածել է մի տեսանյութ, որում Թուրքիայի աջակցությունը վայելող «Սուլթան Սուլեյման Շահ» խմբավորման գրոհայինները բողոքում են իրենց հրամանատար Աբու Ամշայից: «Մենք ունեցանք մահեր ու վիրավորներ: Աբու Ամշան գողացավ նրանց աշխատավարձերը, մարդիկ սովից մեռնում են»:

«Թուրքիան և Ադրբեջանը շարունակում են հերքել, որ իսլամիստ գրոհայինները կռվել են Ղարաբաղում»,- գրել է Սնելը:»