Հյուսիսային Սիրիայում զինյալները հավաքագրվում են Ուկրաինայի համար ՝ ղարաբաղյան սխեմաներով. @Wargonzo

 

Հյուսիսային Սիրիայում զինյալներ են հավաքագրվում Ուկրաինայի համար: Այս մասին հայտնում է @wargonzo-ն՝ վկայակոչելով Telegram-ի ու Twitter-ի արաբալեզու հրապարակումները: Տեղեկատվությունն անուղղակիորեն հաստատվեց Ստամբուլում @wargonzo նախագծի աղբյուրների կողմից:

«Հավաքագրումն իրականացվում է Թուրքիայի հատուկ ծառայությունների օժանդակությամբ, որոնք վերահսկում են Սիրիայի հյուսիսում (Իդլիբ նահանգ, Հալեպ) ահաբեկչական խմբավորումներն ու ավազակախմբերը: Հավաքագրման սխեման նման է լիբիական և ղարաբաղյան սխեմաներին:

Վարձկաններին խոստանում են 2000 ԱՄՆ դոլար աշխատավարձ (դարձյալ ՝ Լիբիայի և ԼՂՀ-ի նմանությամբ): Առանձին բանակցություններ են ընթանում «մոջահեդների» հետ, ովքեր նախկինում «Կովկասյան էմիրություն» ահաբեկչական խմբավորման մաս էին կազմում ու մեկնել «ջիհադ» Սիրիա: Նրանց առավելությունը ռուսաց լեզվի իմացության մեջ է», — նշում է @wargonzo- ն:

Մանրամասները ՝ տեսանյութում

https://www.youtube.com/watch?v=jFd3f9utPvg