Հայկական շախմատի 2 պատանի աստղերը փայլեցին Նովի Սադի միջազգային մրցաշարում. «Իրավունք»

Iravunk.am-ը գրում է.

«Շախմատի Սերբիայի   ֆեդերացիայի նախաձեռնությամբ ապրիլի 7-13-ը այդ  երկրի Նովի Սադ քաղաքում անցկացվեց Third Saturday Mix 200 — Novi Sad    անվանումով կենդանի դասական շախմատի մրցաշար, որտեղ ստուգատեսի պարգևները վիճակկեցին  9 երկրի 18 շախմատիստ, այդ թվում  6 գրոսմայստեր, միջազգային `7,ՖԻԴԵ-ի`3 վարպետ:

Մասնակիցների թվում էին  նաև Հայաստանի հեռանակարային 2պատանի շախմատիստներ `միջազգային վարպետներ, 18մասնակիցների շարքում անհատական 7-րդ և  8-րդ ընթացիկ վարկանիշներն ունեցող `Մ18 2019թ աշխարհի առաջանության բրոնզե մեդալակիր, 18-ամյա ԱՐԹՈՒՐ ԴԱՎԹԱԱՆՆ ու պատանիների Եվրոպայի կրկնակի չեմպիոն, ծննդով գյումրեցի,16-ամյա ՄԱՄԻԿՈՆ ՂԱՐԻԲՅԱՆԸ:

Վստահ էր մեկնարկել, հատկապես Ղարիբյանն, ով 3 տուրից հետո 100  տոկոսանոց արդյունքով`3 միավոր միանձնյա գլխավորում էր մրցաշարային աղյուսակը: Բայց հետո 4-6-րդ տուրերում  նա  3 աընդմեջ ոչ-ոքիներ խաղաց ուժեղ մրցակիցների հետ ու փոքր ինչ զիջեց զբաղեցրած դիրքերը:  7-րդ տուրում Մամիկոնը սկզբունքային  մրցամարտում  սևերով պարտվեց  իր հայրենակից Արթուր Դավթյանին: Մնացած 3 տուրերում Զարիբյանը  կարողացավ 2 միավոր վաստակել ու   10 հնարավորից իր ակտիվում   գրանցած 6,5 միավորով զբաղեցրեց 3-րդ հորիզոնականն  ու նաև 13  կետով բարելավեց իր  անհատական ընթացիկ վարկանիշը:

Ստուգատեսին  մասնակցող շախմատի պատանի մեր մյուս աստղը` Արթուր  Դավթյանը  թեև պարտություններ կրեց  մրցաշարի ապագա հաղթող  18-ամյա ամերիկացի գրոսմայստեր  Հանս Նեյմանից  ու 16-ամյա բելգիացի միջազգային վարպետ  Դանիել Դարդխայից, սակայն 6 հաղթանակների ու խաղացած 2 ոչ-ոքիների   շնորհիվ վաստակած 7 միավորով ի վերջո հանգրվանեց 2-րդ տեղում: Արթուրը  նաև 12 կետով բարելավեց   իր անհատական ընթացիկ վարկանիշը:

Նա   ՖԻԴԵ-ի  Մ20   տարեկանների դասակարգման ընթացիկ ցուցակում 80-րդ տեղից կբարձրանա 73-րդ,  իսկ Ղարիբյանն էլ 84-ից` 72-րդ հորիզոնական:

Վաստակած 8 միավորով Third Saturday Mix 200 — Novi Sad     մրցաշարի հաղթող ճանաչված  Նեյմանն էլ, 17կետով բարելավեց իր անհատական ընթացիկ վարկանիշն ու վարկանիշային ընթացիկ   դասակարգման ցուցակում 42-ից կբարձրանա 31-րդ  հորիզոնական:

ԱՐԱՄ ՈՒԳՈՒՋՅԱՆ»