Թուրքիան փորձում է ահաբեկիչներին հիմա էլ Դոնբասում ուղարկել՝ ռուսների դեմ կռվելու. «Իրավունք»

Iravunk.com-ը գրում է.

Սիրիացի վարձկաններին 2000 դոլար են խոստանում Դոնբասում պատժիչ գործողություններին մասնակցելու համար: Հավաքագրողները ցանկանում են վերստեղծել «Ջոհար Դուդաեւի անվան գումարտակի»տիպի պատժիչ ստորաբաժանումը:

WarGonzo Telegram-ի աղբյուրները հայտնում են, որ սիրիացի վարձկանների հավաքագրմամբ զբաղվում են ուկրաինական հատուկ ծառայությունները՝ թուրք գործընկերների օգնությամբ: Նրանք փնտրում են կամավորների, ովքեր պատրաստ են կռվել Ուկրաինայի կողմից։ Հիմնական առավելությունը տրվում է ռուսախոսներին եւ մոջահեդներին:

Հավաքագրմամբ զբաղվում են անմիջապես Սիրիայի հյուսիսային հատվածում, ինչպես նաեւ քարոզչություն են իրականացնում Արաբական սոցցանցերում եւ Telegram-ում: Ինչպես հայտնում են WarGonzo-ի աղբյուրները, Ուկրաինային օգնում են թուրքական հատուկ ծառայությունների ներկայացուցիչները, որոնք վերահսկում են Սիրիայում ահաբեկիչների զինված կազմավորումները. «Հավաքագրումն իրականացվում է թուրքական հատուկ ծառայությունների աջակցությամբ, որոնք վերահսկում են ահաբեկչական խմբավորումներն ու ավազակախմբերը Սիրիայի հյուսիսում»:

Ուկրաինայում պատերազմին մասնակցելու համար յուրաքանչյուր գրոհայինի ամսական 2 հազար դոլար են խոստանում, իսկ առավելությունը տալիս են Արցախում և Սիրիայում կռված ռուսախոս վարձկաններին։