Փաշինյանը վերջնականապես պառակտեց «Երկրապահ» կամավորականների միությունը

«2018-ի «հեղափոխությունից» հետո ԵԿՄ կազմում մի շարք փոփոխություններ եղան և կառույց վերադարձան նախկինում անդամակցած մի շարք մարտիկներ ու հրամանատարներ, ինչը դրական էր:

Սակայն կատարվեցին նաև մի շարք անհասկանալի նշանակումներ ու փոփոխություններ, որնց մեջ իր առյուծի բաժինն ունի հենց Նիկոլ Փաշինյանն ու իր խումբը: Սկսվեցին ներքին խժդժություններ: Շատերի համար անհասկանալի է ԵԿՄ պահվածքն ու գործառույթը նաև 2020-ի խայտառակ պատերազմի ընթացքում ուստի և պատահական չէ, որ դա դարձավ վերջնակետը և պատճառը, որ մի շարք ազատամարտիկներ վերջնականապես լքեն ԵԿՄ շարքերը:

Մարդիկ չեն ցանկանում ասոցացվել այսքան աչքի չնկած, պասիվ հանդես եկած, հաջողություն չգրանցած, պարտված ԵԿՄ-ի հետ, որն ի դեպ այսօր չունի նաև պետականության պահապանի կենսակերպ և հանդուրժում է Փաշինյանի կողմից արված ամեն ինչ:

Վաղը Երևանում կկայանա «Հաղթանակի 5-րդ Բրիգադ» ՀԿ հիմնադիր համագումարը: Բրիգադի, որը առանցքային դեր է ունեցել «Երկրապահ» կամավորականների միության կազմում և հանդիսացել նրա հիմնադիրներից:

Այսօր սակայն տեսնում ենք, որ նույն ԵԿՄ շարքերից դուրս եկած մի շարք անձինք, համախմբվելով Նազիկ Ամիրյանի շուրջ, նոր կազմակերպություն են հիմնում, որը բնականաբար իր շարքեր կձգի նաև 5-րդ Բրիգադի կազմում կռված այլ ազատամարտիկների:

Սա վերջնականապես կարժեզրկի ԵԿՄ-ն:»

Հեղինակ՝ Հայկ Կիսեբլյան