Արտահերթը չեղարկման եզրին

Գնացող Նիկոլը նոպաների մեջ է:

Նրա վերջին ելույթը ԱԺ-ում, եթե այն դեռ կարելի է ԱԺ անվանել, դրա վառ ապացույցն էր: Նա ահավոր ծանր հոգեբանական վիճակում է, նա նույնիսկ մտածում է արդեն արտահերթի պայմանավորվածությունը խախտելու մասին:

Փաշինյանի ասածը, որ եթե որևէ բան խախտվի ապա նրան կարող են կրկին վարչապետ ընտրել և թեման փակել իրոք մտահոգվելու տեղ է տալիս: Փաստորեն նույնիսկ այս պարագայում նա դեռ վերջնական չի որոշել հրաժարական տալու մասին և ունի որոշակի ներքին վախեր:

Նա ունի պլան Բ կես ճանապարհից հետ կանգնելու համար և այստեղ հարց է առաջանում այդ ի՞նչ պետք է լինի,որ խախտի իր պայմանավորվածությունը: Գուցե Նիկոլը վախենում է, որ ի վերջո նոր վարչապետի թեկնածու կառաջադրվի և հենց իր թիմն էլ կարող է նրան դավաճանել:

Նրա հոգեկան վիճակը մեզ հուշում է, որ եթե նա կանխազգաց, որ չի հաղթելու ապա ամեն գնով փորձելու է չեղյալ հայտարարել արտահերթը և հաստատել վերջնական բռնատիրական ռեժիմ: Բացել սահմանները ու նվաստացած կատարել թշնամիների պարտադրած օրակարգը, այդ ամենը փաթաթելով հայ ժողվրդի վզին: Անվերջ քարոզել խաղաղություն այն դեպքում, երբ թշնամին մեզ սպառնում է,անվերջ մեղադրել նախկիններին այն ժամանակ,երբ մեղավորը ինքն է և այդպես շարունակ կործանել Հայաստան պետությունը, այն տալով օտարների տիրապետմանը:

Այս առաջիկա տաս օրերին որևէ երաշխիք չկա, որ Փաշինյանը չի գտնի վերջապես հարմար պատրվակ և չի չեղարկի արտահերթ ընտրությունները եթե հասկանա, որ նա իրոք գնում է և անվերդարձ:

 

Հեղինակ՝ Վիկտոր Մարտիրոսյան