Հայ ռազմագերիների հարցը վաղը անպայման քննարկվելու է. Միքայել Մելքումյան

ՀՀ ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.

«Սիրելի’ հայրենակիցներ,

Հենց նոր Երոպայի Խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի լիագումար նիստը կողմ քվեարկեց, որպեսզի հայ ռազմագերիների հարցը, ինչպես և նախորդիվ ասել էինք, վաղը երեկոյան մտնի օրակարգ և քննարկվի։

Հարցը քվեարկվեց, որովհետև առարկություն էր ներկայացրել ադրբեջանական պատվիրակության ղեկավար Սամադ Սեյիդովը՝ հայտարարելով, որ դա ապակայունացնող նշանակություն կունենա տարածաշրջանի համար։

Հարցի քննարկմանը մասնակցեց 132 պատվիրակ, կողմ քվեարկեց 93-ը, դեմ՝ 21-ը և ձեռնպահ՝ 18-ը։

Այսպիսով, վաղը հարցն անպայման քննարկվելու է։»