Հունգարիան ռազմական օգնություն ցույց չի տա Ուկրաինային
Հունգարիայի վարչապետ Պետեր Մադյարը ֆիննական Helsingin Sanomat թերթին տված հարցազրույցում հայտարարել է, որ Հունգարիան մտադիր չէ ռազմական օգնություն ցույց տալ Ուկրաինային։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ, Մադյարն ընդգծել է, որ Բուդապեշտի դիրքորոշումը թույլ չի տալիս նաև զենքի տարանցման հնարավորությունը Հունգարիայի տարածքով։
Հուլիսին Անկարայում կայացած ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ժամանակ Մադյարը հայտարարել է, որ Հունգարիայի նոր կառավարությունը կշարունակի հումանիտար օգնություն ցույց տալ Ուկրաինային, բայց զենք չի մատակարարի նրան:
Published by Armenpress, original at https://armenpress.am/hy/article/1262545
