Ստրասբուրգ — Մոսկվա տրանզիտ
ԵԽԽՎ օրակարգի հաստատման քվեարկության շուրջ փչվող փուչիկը լրիվ անիմաստ և զավեշտալի է:
Ո՞նց կարող էր ռուսական պատվիրակությունը ԵԽԽՎ-ում կողմ քվեարկել «Ռուսաստանը որպես Եվրոպայի անվտանգության սպառնալիք» կետը օրակարգ բերելու օգտին:
Ո՞նց, եթե այդքանը ասում եք, դա էլ ասեք:
Ավելին, այդ ընդհանուր օրակարգի մեջ հայ ռազմագերիների հարցի հետ դրված է եղել նաև ռուս ընդդիմադիր գործիչ Նավալնիի ձերբակալության մասին հարցը:
Փոխարենը մեր «ուժեղ» պատվիրակությունը, որը կարող էր ժամանակից շուտ առարկություններով հանդես գալ, որ ԵԽԽՎ քարտուղարությունը նման բան չանի, անտեսել է այս կարևոր հարցը և ռուս գործընկերներին դրել անհարմար դրության մեջ: Ավելին, Երևանում ծվարած հակառուս կերպարներին էլ «լեզու դրել բերանները»:
Ակնհայտ է մի բան, որ հակառուսական հինգերրորդ շարասյունը սպասում է մի հարմար պահի, որ սկսի իր հարձակումները հայ-ռուսական դարավոր բարեկամության դեմ:
Հայ ազգի նվիրյալները պետք է լավ գիտակցեն, որ ռուսների դեմ գնացողները թուրքերի ջրաղացին ջուր լցնողներն են:
Ի դեպ հիշեցնենք, որ 44-օրյա պատերազմից հետո մեր ռազմագերիների վերադարձով զբաղվել և արդյունք է գրանցել միայն ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը: Միայն նրա անձնական միջնորդության շնորհիվ է եղել գերիների մի մասի վերադարձ:
Ստրասբուրգը իրոք գեղեցիկ քաղաք է, բայց ,ցավոք, հայ գերիների հարցը լուծվում է մի այլ գեղեցիկ և հզոր քաղաքում`Մոսկվայում:
Հ.Գ. ԵԽԽՎ մեր պատվիրակության ղեկավարը, տեսնես, քվեարկության կոճակները վերջը սովորեց, թե՞ դեռ սովորում է:
հեղինակ՝ Վիկտոր Մարտիրոսյան
