Հրաժարական չտալու 4 պատրվակները
Իհարկե Հայաստանյան մամուլը տարբեր օրեր է նշում վարչապետի հրաժարականի օրվա վերաբերյալ, սակայն պաշտոնական աղբյուրները վերահաստատում են, որ վարչապետ Փաշինյանը հրաժարական է տալու ապրիլի վերջին:
Որոշ քաղաքական և փորձագիտական շրջանակներ էլ դեռևս կասկածում են, որ վարչապետը ընդհանրապես կտա հրաժարական և հունիսի 20-ին տեղի կունենան արտահերթ ԱԺ ընտրություններ:
Հրաժարական չտալու վերաբերյալ շրջանառվում են տարբեր սցենարներ, որոնցից ամենա տարածվածն են հետևյալ պատրվակները:
1.Փաշինյանը հայտարարում է, որ ունի տեղեկություն իբր ընդդիմությունը առաջարկելու է առաջադրել իր սեփական թեկնածուն և այդպիսով հայտարարում է պայմանավորվածության խախտման մասին:
2.Փաշինյանը հրաժարական է տալիս, սակայն 7-րդ օրը ԱԺ նիստում թեկնածու է իրոք առաջադրվում (վարչապետի գաղտնի դրդմամբ) և հետևաբար «Իմ քայլը» Նիկոլին կրկին առաջադրում է և ընտրում, փակելով արտահերթի թեման: Ի դեպ այս տարբերակի դեպքում արդեն մեկ տարի նրան չի լինի անվստահություն հայտնել ԱԺ-ում, ինչից հետո արդեն տեղի կունենան հերթական ընտրություններ:
3.Առաջ է քաշվում հավանական նոր պատերազմի մասին տեղեկությունը և ընտրական գործընթացը տեղափոխվում է աշուն` երկրում հայտարարելով կրկին ռազմական դրություն:
4.Կորոնավիրուսի պատրվակով Նիկոլը հայտարարում է բնակչության առողջությանը ընտրությունների պատճառով ահռելի վտանգի ենթարկելու հնարավորության մասին և հայտարարում կարանտին, արտակարգ դրություն անժամկետ հետաձգելով ԱԺ արտահերթ ընտրությունները:
Ահա այս տարբերակներով սպասվող ընտրությունները չեղարկելու մասին է հիմնականում խոսվում այսօրվա Հայաստանում:
Հողինակ՝ Վիկտոր Մարտիրոսյան
