«Եթե Հայաստանը չուզենա Զանգեզուրի միջանցք ստեղծել, մենք դա կանենք ուժով». Ալիև

 

«Մենք կիրագործենք Զանգեզուրի միջանցքի ստեղծման խնդիրը՝ ուզում է դա Հայաստանը, թե ոչ։ Եթե Հայաստանն ուզենա, դա կարելի է հեշտությամբ անել, եթե չուզենա՝ մենք դա կանենք ուժով։ Ես ասում էի պատերազմից առաջ և դրա ընթացքում՝ նրանք պիտի կամովին հեռանան մեր հողերից, այլապես մենք նրանց դուրս կշպրտենք։ Այդպես էլ եղավ, նույնը կլինի նաև Զանգեզուրի միջանցքի հարցում»,֊ ասել է Ալիևը ադրբեջանական հեռուստաընկերության եթերում։