ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանի հրամանով՝ մարզական մեկնաբան Վարդան Թադևոսյանը նշանակվել է ՀՀ ՔԿ մամուլի քարտուղար
Pastinfo.am-ը գրում է.
«ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանի հրամանով՝ մարզական մեկնաբան Վարդան Թադևոսյանը նշանակվել է ՀՀ ՔԿ մամուլի քարտուղար: Այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեից:
Կենսագրություն
Ծնվել է 1961թ. հոկտեմբերի 13-ին, Երևանում:
1979թ. ավարտել է Երևանի Դ. Դեմիչյանի անվան թիվ 27 միջնակարգ դպրոցը: 1980-85թթ սովորել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետում, որից հետո 1 տարի աշխատել է` որպես ուսանողական ակումբի նախագահ:
1986թ-ից աշխատել է հայկական հեռուստատեսության և ռադիոհաղորդումների պետական կոմիտեի ինֆորմացիայի գլխավոր խմբագրության սպորտի բաժնում:
1990-96թթ աշխատել է «Մայրաքաղաք» ստեղծագործական միավորումում, 1993-96թթ եղել է «Բարև» հողրդման հաղորդավար: 1996-2001թթ եղել է Առաջին ալիքի սպորտային բաժնի գլխավոր խմբագրի տեղակալը: 2002-2009թթ աշխատել է Հայաստանի Երկրորդ հեռուստաալիքում` որպես մարզական մեկնաբան:
2009թ-ից աշխատել է «Շանթ» հեռուստաընկերությունում` որպես մարզական մեկնաբան:»
