Մարիա Զախարովան մեկնաբանել է Բաքվում այսպես կոչված «ավարի այգու» բացումը
News.am-ը գրում է.
«Ռուսաստանը հույս ունի, որ Բաքուն եւ Երեւանը կձգտեն հասնել հարաբերությունների կարգավորման, այլ ոչ թե տարաձայնությունների ստեղծման: Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով Բաքվում այսպես կոչված «ավարի այգու» բացումը:
«Ինչ վերաբերում է այգուն, ապա մենք հուսով ենք, որ Բաքուն եւ Երեւանը կձգտեն հասնել հարաբերությունների կարգավորման, այլ ոչ թե տարաձայնությունների ստեղծման…Նման գին է վճարվել…Ահռելի գին, մարդկանց կյանքեր…Պետք է օգտվել խաղաղ պահից, այլ ոչ թե այս պահն օգտագործել իրավիճակը սրելու համար…Այո, դա դժվար է՝ հատկապես զինված հակամարտությունից հետո: Շատ դժվար է այն հաղթահարել, այդ թվում՝ հոգեպես: Այս պահին կարեւորում ենք երկու կողմերի միջեւ վստահության ամրապնդումը, դրական տնտեսական օրակարգի ձեւավորումը, որն ունակ է ապահովելու հեռանկարները Անդրկովկասի կայուն զարգացման համար»,-ասել է Զախարովան:»
