Lիտվան, Լատվիան եւ Էստոնիան՝ ի նշան Չեխիայի հետ համերաշխության արտաքսում են ռուս 4 դիվանագետի
News.am-ը գրում է.
«Lիտվան, Լատվիան եւ Էստոնիան՝ ի նշան Չեխիայի հետ համերաշխության արտաքսում են ռուս 4 դիվանագետի, հաղորդում է Reuters-ը: Այս մասին հայտարարել է Լիտվայի արտգործնախարար Գաբրիելիուս Լանդսբերգիսը:
Լիտվան արտաքսում է 2 դիվանագետի, Լատվիան եւ Էստոնիան՝ մեկական:
Անցած շաբաթ Չեխիայի Հանրապետությունը Ռուսաստանին մեղադրել էր 2014 թվականին չեխական ռազմամթերքի պահեստում պայթյունին ներգրավված լինելու մեջ, որի արդյունքում երկու մարդ զոհվեց:
Այդ կապակցությամբ Պրահան երկրից արտաքսել էր 18 ռուս դիվանագետի: Ի պատասխան՝ Մոսկվան պերսոնա նոն-գրատա է ճանաչել Չեխիայի դիվանագիտական առաքելության 20 աշխատակցի:»
