Թուրքական ընդդիմությունը պահանջում է չեղյալ հայտարարել Ստամբուլի կոնվենցիայից դուրս գալու Էրդողանի հրամանագիրը

News.am-ը գրում է.

« Թուրքիայի ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցությունը (ԺՀԿ) դիմել է Պետական խորհրդին՝ չեղյալ համարելու Ստամբուլի կոնվենցիայից Թուրքիայի դուրս գալու մասին նախագահի հրամանագիրը:

«Հուսով ենք, որ Պետական խորհուրդն առաջնահերթություն կտա [մեր բողոքին] եւ որոշում կկայացնի հօգուտ կանանց եւ Թուրքիայի»,- հայտնել են Ozgur Ozeli Bicher Karaca-ի կուսակցության պաշտոնյաները, փոխանցում Hurriet-ը

Նրանք հիշեցրել են, որ Թուրքիան նախագահի հրամանագրով մարտի 20-ին դուրս է եկել Ստամբուլի կոնվենցիայից՝ չնայած տասը տարի առաջ այն հաստատվել էր խորհրդարանի բոլոր կուսակցությունների համաձայնությամբ:

ԺՀԿ-ի բողոքարկումն ունի երեք իրավական հիմք: «Նախ, մենք հավատում ենք, որ նախագահի հրամանագիրն անվավեր է ընթացակարգով եւ ցանկանում ենք, որպեսզի Պետխորհուրդը գրանցի այն: Երկրորդ, մենք ապացուցում ենք, որ այս հրամանագիրը սահմանադրության ակնհայտ խախտում է, եւ մենք ցանկանում ենք, որպեսզի Պետխորհուրդը չեղյալ համարի այն»,- ասել է Օզելը:

ԺՀԿ-ի երրորդ պահանջն այս հրամանագրի կատարումը դադարեցնելն է, քանի որ կոնվենցիայից դուրս մնալը դժվարացրել է կանանց նկատմամբ բռնության դեմ պայքարը:»