Նիկոլ Փաշինյանի հովանու ներքո կազմակերպված համերգն անցել է կիսադատարկ դահլիճում
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ներկա է գտնվել Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցին նվիրված «Հիշատակի եռերգության» եզրափակիչ համերգին:
Այս կապակցությամբ Mediaport-ի գրել է․
“Նիկոլ Փաշինյանի հովանու ներքո կազմակերպված համերգն անցել է կիսադատարկ դահլիճում. ներկա են եղել նրա կառավարության անդամներն ու դիվանագետներ։
Պետական պաշտոնյա չհանդիսացող հրավիրյալները չեն ներկայացել: Սրահի մեծ մասը անվտանգության աշխատակիցներով է զբաղեցվել:
Mediaport-ի աղբյուրի փոխանցմամբ՝ համերգին մասնակցելուց հրաժարված երաժիշտներին կազմակերպիչները խնդրել ու համոզել են չտապալել համերգը, ասել են՝ աշխարհի առաջ խայտառակ է լինելու Հայաստանը, այլ ոչ թե Փաշինյանը, մինչդեռ նրանից երկուսին համոզել չի հաջողվել, ուստի իշխանությունը ստիպված է եղել փոխարինել նրանց այլ երաժիշտներով”:

