Ադամ Շիֆը Կոնգրեսում բանաձև է ներկայացրել` Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիներին ազատելու պահանջով. Քաղաքագետ

 

Քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Վայրկյաններ առաջ Լոս Անջելեսում տեղի կոնգրեսական Ադամ Շիֆը հայտարարեց, որ Կոնգրեսում բանաձև է ներկայացրել` Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիներին ազատելու Ամերիկյան պետության պահանջով:

Շիֆը հայտնեց նաև, որ իր այդ բանաձևն արդեն ստացել է բիպարտիզան` երկկողմանի (դեմոկրատներից և հանրապետականներից) [նախնական] աջակցություն»: