Շնագայլերի պարտությունը

2018թ իշխանափոխությունից հետո շատերը իրոք վստահ էին, որ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը կրել է վերջնական պարտություն և այլևս շանս չունի վերականգնելու իր երբեմնի վարկանիշը: Իհարկե,  յուրաքանչյուր գործող իշխանության համար վարկանիշը դառնում է լրջագույն խնդիր, քանի որ մարդիկ բոլոր խնդիրների լուծումները պահանջում են իշխանությունից, այլ ոչ թե ընդդիմությունից:

Այդ առումով Սերժ Սարգսյանի կառավարման վերջին տարիներին մարդկանց այնքան էին խաբել և ստերով կերակրել, որ մեր քաղաքացիները հավատում էին, որ Սերժ Սարգսյանը եթե հեռանա կյանքը կբարելավվի և բոլոր խնդիրները կլուծվեն: Պարտված իշխանությունը հայտնվեց մի այնպիսի վիճակում, որ այլևս ստերով մարդկանց անհնար դարձավ կերակրել և հստակ խնդիրների հստակ և արագ լուծումներ են պահանջվում իսկ պոպուլիստները անկարող են լուծել նույնիսկ մինիմալ խնդիրները:Խայտառակ պատերազմից հետո, երբ 44 օր հազարավոր տղաների թողեցին մսաղացի տակ նոր պարզ դարձավ, որ Նիկոլ Փաշինյանը կործանեց Արցախը և քայքայեց Հայաստան պետության ներկան և ապագան,նա մեծ վատություն արեց մեր ժողովրդին, որի հետևանքները դեռ տասնամյակներ մարդիկ պետք է զգան իրենց մաշկի վրա:

Այս իրականության լույսի ներքո առաջ է գալիս Սերժ Սարգսյանին մերժելու անիմաստությունը և մեծ սխալմունքը,քանի որ նրանից իշխանություն են վերցրել մարդկանց խաբելով, փողոց հանելով,երկիրը անկայունացնելով և հետևաբար այն ինչի մեջ մեղադրում էին երրորդ նախագահին պարզվեց սուտ էր:Այն ինչի համար բողոքում էին պարզվեց ավելի լավն է քան այսօրվա գաղջ իրականությունը:

Այսօր Սերժ Սարգսյանը Մհեր Մկրտչյանի հարցերին պատասխանելուց ասաց,որ նա չի պարտվել սրանց,այլ պարտվել է շատ ավելի ուժեղ ուժերի: Ովքեր՞ են այդ ուժերը կարող ենք ենթադրել,բայց որ նախագահի բնորոշած շնագայլերը սկսել են պարտվել ակնհայտ է:Նրանք հիմա մտածում են շնագայլերին բնորոշ հարձակվեն և հոշոտեն որևէ մեկին ով իրենց համար վտանգ է ներկայացնում,սակայն խիզախություն չունեն դա անելու համար,ինչպես և շնագայլերի մոտ ընդունված է:

Շնագայլերը մնալով միայնակ վախենում են առաջ գնալուց իսկ նրանք այսօր մնացել են միայնակ:Նրանց տրված ժամանակը ավարտվում է: Այն ինչը տեղի ունեցավ 2018-ին պետք էր հայ ժողովրդին միայն մի բանի համար,որ իր մեջից սկսի տարբերել շնագայլերին և իշխանության մոտ չթողնի նրանց այլևս:

Հ.Գ Շնագայլը առավել ակտիվ է իրիկնամուտին և գիշերը։ Մորթին երկար չէ, կոշտ ու խիտ։ Թաթերի վրա կա հինգական մատ, իսկ հետևինների վրա 4։ Ունի 42 ատամ:

Հեղինակ՝ Վիկտոր Մարտիրոսյան