Հայաստանում կարիքավորների աչքը ջուր կտրեց Սփյուռքի որոշ գործարարների սպասելով

Ցավոք, սփյուռքում կան մի շարք «գործարարներ» և «բարերարներ», որոնք Հայաստանին ավելի շատ վնաս են տվել, քան օգուտ:

Հիրավի, լավ չէ, որ Սփյուռքից Հայաստան եկած և ինչ-որ փոքր կամ մեծ ձեռնարկություն հիմնած գործարարներ հանդիպում են դժվարությունների, հարկայինի, մաքսայինի, սանհամաճարակային ծառայության կամ պետական այլ ինստիտուտների հետ, վեճերի ու դատի են նստում: Սակայն որքան էլ դա գազանական հնչի՝ դա բնականոն է և պետք է գիտակցենք, որ բնորոշ է բոլոր երկրներին: Եվ արդարացի էլ չի լինի, եթե Հայաստանի պետական մարմինները սփյուռքահայերին ընդառաջեն, տան առավելություններ, ստորադասելով Հայաստանում բնակվող հայերից: Բիզնեսը մնում է բիզնես և դժվարությունները ևս բոլորի համար պիտի լինեն հավասար:

Սակայն արի ու տես, որ կան մի շարք սփյուռքահայեր, որոնք նախկին տարիներում ինչ-որ բիզնեսներ են հիմնել Հայաստանում, հանդիպել անհաջողությունների, տեղի նախկին ընդդիմադիր նիկոլական լիբերալ կլանն էլ ճանկել է նրանց, դարձնելով ՀՀ իշխանոթյան դեմ ատելություն քարոզելու բութ գորիք:

Օրինակ՝ սկանդալային «Օֆշորի գործ»-ից հայտնի  Փայլակ Հայրապետյանը, «Փարիզյան սուրճ»-ի սեփականատեր Վալերի-Աշխեն Գործունյանը, տարիներ շարունակ ատելություն են տարածել Հայստանի նախկին իշխանավորների նկատմամբ, սփյուռքում հորդորելով չգալ Հայաստան, չանել ներդրումներ, ինչով քայքայիչ, պառակտիչ ազդեցություն են ունեցել Հայաստան-Սփյուռք հարաբերությունների վրա, մեծ վնաս են հասցրել Հայաստանին:

Այսօր էլ նույն անձինք հանգիստ քաղաքական ելույթներ են ունենում, հեռվից սատարելով Նիկոլ Փաշինյանին և խոսելով օրինակ Վազգեն Մանուկյանի կամ ներկայիս ընդդիմության այլ ներկայացուցչի դեմ, որին անգամ մոտիկից տեսած չկան: Ի դեպ 2018-ի «հեղափոխություն»-ից հետո էլ հայտարարում էին, թե շուտով կգան Հայաստան, մեծ ներդրումներ կանեն, կստեղծեն հազարավոր աշխատատեղեր, բայց այդպես էլ չեկան: Մի շարք անապահով մարդիկ էլ դեռ սպասում են նրանց հույսով:

Կա նաև սփյուռքի գործարարների և բարերարների մի այլ խումբ, որը երբեք անգամ ներդրում էլ չի արել Հայաստանում, աշխատատեղ չի ստեղծել, չի էլ բախվել խնդիրների, օրինակ՝ Արսինե Խանջյանը, Սերժ Թանկյանը, սակայն միևնույնն է ատելություն և թշնամանք են տարածել «նախկինների» հասցեին, իսկ այսօր աչք են փակում Հայաստանի խնդիրների վրա, կրկին սատարելով Փաշինյանին:

Հեղինակ՝ Հայկ Կիսեբլյան