Ուղղափառ քրիստոնյաները տոնում են Սուրբ Զատիկը

 

Ուղղափառ քրիստոնյաները տոնում են Սուրբ Զատիկը՝ Քրիստոսի Հարության օրը, որն այս տարի նշվում է հուլյան օրացույցով ապրիլի 19-ին: Հին ոճով այն տոնում է Ռուս, Սերբ, Վրաց, Կոնստանդնուպոլիսի, Բուլղարիայի, Երուսաղեմի եւ այլ ուղղափառ եկեղեցիները:

Մոսկվայի եւ Համայն Ռուսիո Պատրիարք Կիրիլը պատարագ է մատուցել Մոսկվայում Քրիստոս Փրկչի տաճարում: Համավարակի կապակցությամբ տաճարում թույլատրել են ներս մտնել սահմանափակ թվով հավատացյալներին: Անդրեաս Նախակոչի հիմնադրամի պատվիրակությունը Զատկի պատարագի առթիվ Մոսկվա է բերել Սուրբ կրակի մասը:

Համավարակի պատճառով Ռուսաստանում Սուրբ Զատիկը տոնում են որոշակի սահմանափակումերով, սակայն չեն պատրաստվում լրացուցիչ խստացնել հակահամաճարակաբանական միջոցառումները շրջանների մեծամասնությունում, գրում է ՏԱՍՍ-ը: