Եվրախորհրդարանի ավելի քան 120 պատգամավորներ Ադրբեջանից պահանջում են վերադարձնել բոլոր հայ գերիներին

Եվրախորհրդարանի ավելի քան 120 անդամներ ԵՄ-ին կոչ են արել ուժեղացնել ճնշումը Ադրբեջանի վրա՝ Լեռնային Ղարաբաղի համար մարտերի ընթացքում անցյալ տարի գերեվարված հայ ռազմագերիներին ազատելու համար, հայտնում է Euractiv-ը:

«Մենք խնդրում ենք ձեզ գործել, որպեսզի պահանջեք բոլոր հայ ռազմագերիների վերադարձը իրենց երկիր»,- հայտարարել են նրանք Եվրահանձնաժողովի, Եվրոպայի խորհրդի եւ ԵՄ դիվանագիտական ծառայության ղեկավարներին ուղղված նամակում:

Նրանք պաշտոնյաներին կոչ են արել «ամեն ջանք գործադրել եւ օգտագործել ձեռքի տակ եղած բոլոր լծակները՝ պահանջելու, որ Ադրբեջանը լիովին եւ բացառապես հարգի միջազգային իրավունքը»:

«Անցյալ տարի վեց շաբաթ տեւած պատերազմում Հայաստանը սարսափելի պարտություն կրեց, որը առնվազն 6000 մարդու կյանք խլեց երկու կողմերից, քանի որ Ադրբեջանը հետ գրավեց տարածքների մի մասը, որը կորցրել էր մարտական գործողություններում մոտ երեք տասնամյակ առաջ»,- նշվում է նամակում:

Աղբյուր՝  NEWS.am