Վերջին շրջանում լրագրողների հարցումներին պատասխանելուց անհիմն հրաժարվելու դեպքերը հաճախացել են. ՄԻՊ
News.am-ը գրում է.
«Վերջին շրջանում լրագրողների հարցումներին պատասխանելուց անհիմն հրաժարվելու կամ ուշ պատասխանելու դեպքերը հաճախացել են: Այս մասին ԱԺ նիստում հայտարարեց ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը:
Նա նշեց, որ վակուումում այդ բացը, ըստ էության, լրացվում է ապատեղեկատվությամբ:
«Պետությունը չպետք է թույլ տա վակուումի առաջացում, որպեսզի այն չլցվի ապատեղեկատվությամբ, իսկ առկա ապատեղեկատվությունը պետք է պարբերաբար վերացնել»,-նշեց Թաթոյանը:»
