Առաջիկա տարիներին էապես մեծ է լինելու բանկային համակարգի դերը տնտեսության զարգացման հարցում. Մհեր Աբրահամյան
News.am-ը գրում է.
«Հայաստանի բանկերի միությունը շարունակում է իր նոր նախագիծը՝ UBA Talks. հարցազրույցների շարք ՀՀ առևտրային բանկերի ղեկավարների հետ:
Նախագծի հերթական թեման նվիրված է թվային բանկինգին: IDBank-ի Վարչության նախագահ Մհեր Աբրահամյանի հետ զրուցել ենք թվային բանկինգի առավելությունների, հնարավոր ռիսկերի և հեռանկարների մասին: Անդրադարձել ենք նաև ֆինանսական կառույցների հանդեպ հանրության վստահության, բանկ-հաճախորդ կապի ամրապնդման հարցերին, ինչպես նաև առաջիկա տարիներին բանկային համակարգի զարգացման հիմնական միտումներին և հեռանկարներին: Զրույցի ընթացքում փորձեցինք բացահայտել նաև մեր զրուցակցի ոչ մասնագիտական կողմերը:»
