2020-ի պատերազմական կորուստները մի քանի տասնյակից մինչև հազարավոր անգամներով մեծ են 2016-ի ապրիլյանից
2020-ի պատերազմում մենք կորցրել ենք 50 անգամ ավելի մեծ թվով զինվորներ, քան 2016-ի Ապրիլյան պատերազմի ողջ ընթացքում՝ մոտ 5000 զոհ, 101-ի դիմաց (101-ը 2016-ի մարտի 17-ից մինչև հունիսի 23-ը գրանցված զոհերի և դժբախտ պատահարներից զոհվածների ընդհանուր թիվն է):
2020-ին տարածքային կորուստները 2000 անգամով ավելի մեծ են եղել, քան 2016-ի ապրիլյանին՝ ավելի քան 800000 հեկտար, մոտ 400-ի դիմաց:
Բնակֆոնդի կորուստը ևս անհամեմատելի է, քանի որ 2016-ին Հայկական կողմը կորցրել է ընդամենը թշնամու կողմից խոցվելու վտանգի առաջ հայտնվոծ 2-3 տուն, Թալիշ գյուղի ծայրամասում, որոնք պարզապես լքվել են, սակայն գրավված չեն եղել հակառակորդի կողմից: Այնինչ 2020-ին իրենց կացարանից, տուն-տեղից, դաշտերից և անգամ ողջ ունեցվածքից զրկվեցին հազարավոր ընտանիքներ:
Ջրային ռեսուրսների կորուստները՝ 2016-ին 0, ավելի քան 5000000 խորանարդ մետր ոռոգման ջրային պաշարների (միայն կորսված Մատաղիսի ջրամբարի ջրատարողություն է այդքան) դեռ Ակնայի և Վարանդայի կորսված տարածքների ջրամբարներինը չհաշված և հարյուրավոր լիտր/վայրկյան խմելու և ոռոգման ջրեր:
Պետական գույքի և պաշարների կորուստները` 2016-ին մոտ են 0-ին, այնինչ 2020-ին գրանցել ենք հարյուրավոր միլիարդ դոլարների հասնող Արցախի պետական գույքի ու պաշարների կորուստ:
Ռազմատեխնիկայի և զինամթերքի կորուսները չափելն ու համեմատելը հնարավոր կլինի միայն հատուկ մասնագետների տևական ժամանակ պահանջող վերլուծական աշխատանքի շնորհիվ, սակայն ակնհայտ է, որ այստեղ ևս «թվերի» մեջ առկա է հսկայական տարբերություն:
Հեղինակ՝ Հայկ Կիսեբլյան
